չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռուսաստանը հասկանում է Շուշիում թուրքական հյուպատոսության հնարավոր բացման հարցի զգայունությունը Երևանի համար. Զախարովա

Ռուսաստանը հասկանում է Շուշիում թուրքական հյուպատոսության հնարավոր բացման հարցի զգայունությունը Երևանի համար. Զախարովա

Ռուսաստանը հասկանում է Շուշիում թուրքական հյուպատոսության հնարավոր բացման հարցի զգայունությունը Երևանի համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Իհարկե, ինչ-որ տեղ հյուպատոսություն բացելը երկու երկրների սուվերեն գործն է։ Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք հարցի զգայունությունը Երևանի համար։ Մեր շփումներում մենք ընդգծում ենք միմյանց շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունը և ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը՛՛:

  • Կիսվել: