կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 18 645 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 18 645 նոր դեպք

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 18 645-ով: Համավարակի ամբողջ ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7 012 599-ի։ Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «Ռիա Նովոստին»:

Մեկ օրվա ընթացքում մահվան 793 նոր դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսի հետևանքով ընդհանուր առմամբ մահացել է 187 200 պացիենտ:

Ապաքինվածների թիվը մեկ օրում աճել է 15 256-ով: Ընդամենն առողջացել է 6 270 731 մարդ:

  • Կիսվել: