կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում. Պեսկով

Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում. Պեսկով

Ռուսաստանի տարածքում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Գիտելիք. առաջինները» մարաթոնի դասախոսության մեջ։

«Իսկ գիտե՞ք, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Եվ նրանք ռուսաստանցիներ են, եւ նրանց համար այստեղ լավ է։ Եվ մենք նրանց սիրում ենք, նրանք էլ՝ մեզ»,- ասել է Դմիտրի Պեսկովը։ Նրա ելույթի հեռարձակումը վարել է «Россия-24» հեռուստաալիքը։

Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուսաստանցիները եւ հայերն այսպես ապրել են դարեր շարունակ։ «Դրա համար էլ մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների մեր բարձր բնույթը»,- ասել է մամուլի քարտուղարը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: