երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանն աշխատում է Ադրբեջանում և Հայաստանում իր հյուպատոսական ներկայությունն ընդլայնելու ուղղությամբ․ Գալուզին

Ռուսաստանն աշխատում է Ադրբեջանում և Հայաստանում իր հյուպատոսական ներկայությունն ընդլայնելու ուղղությամբ․ Գալուզին

Ռուսաստանն աշխատում է ընդլայնել իր հյուպատոսական ներկայությունը Ադրբեջանում և Հայաստանում, նրանք մեզ համար բարեկամ երկրներ են, որոնց հետ մեզ կապում են ընդհանուր պատմությունն ու մշակույթը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք աշխատում ենք Ադրբեջանում և Հայաստանում մեր հյուպատոսական ներկայությունն ընդլայնելու հարցի շուրջ, ԱՊՀ երկրներում դիվանագետների աշխատանքի առանձնահատկությունն առաջին հերթին կայանում է նրանում, որ նրանք բարեկամ երկրներ են, որոնց հետ մեզ միավորում է բազմադարյա համատեղ պատմությունը, միմյանց ավանդույթների խորը ըմբռնումը, ընդհանուր մշակույթը և ռուսաց լեզուն»:
 
Նման մթնոլորտում, Գալուզինի խոսքով, «անկասկած ավելի հարմար է աշխատել, քան այնտեղ, որտեղ տիրում է ռուսաֆոբիան և կասկածամտությունը ռու դիվանագետների նկատմամբ»։

  • Կիսվել: