չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռուսաստանն ամեն ինչ անում է ու անելու է, որ բախում չլինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Ռոբերտ Քոչարյան

Ռուսաստանն ամեն ինչ անում է ու անելու է, որ բախում չլինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Ռոբերտ Քոչարյան

Ռուսաստանն ամեն ինչ անում է ու անելու է, որ բախում չլինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև. այս տեսակետն ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ռուսաստանն այսօր ունի դաշնակցային հարաբերություններ նաև Ադրբեջանի հետ ու մտածել, որ Ռուսաստանը կարող է ռազմական գործողություներ սկսել Ադրբեջանի դեմ, ուղղակի անհեթեթություն է, չի լինելու նման բան», - մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Ըստ նրա՝ հակառուսական տրամադրությունների «պուլտը» Ալիևի ձեռքում է ու երբ ուզի՝ կմիացնի։

Երկրորդ նախագահը կարծում է, որ, բացի Հայաստանից, Սյունիքը կարևոր է նաև Իրանի համար։

«Առնվազն մի երկու զորավարժություն պետք է անեինք Իրանի հետ Սյունիքում, որոշ պայմանագրային բազա պետք է լիներ Իրանի հետ այս ընթացքում ու այդ ամենն ամենից մեծ զսպող հանգամանքը կլիներ Ադրբեջանի համար, որովհետև Իրանն այն պետությունը չէ, որին ինչ-որ տեղից մատ թափ տալով՝ կարելի է կանգնեցնել», - ընդգծեց Քոչարյանը։

  • Կիսվել: