երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը․ ՌԴ ԱԳՆ

«Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում այնպիսի խնդիրների, ինչպիսին երկկողմանի հանձնաժողովի ստեղծումն է, որը պետք է զբաղվի հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայով, որին հաջորդելու է դեմարկացիան։

Ինչպես նաև նպաստում է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակմանը։ Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացավ «3+3» տարածաշրջանային ֆորմատի նախնական խորհրդակցական հանդիպումը»,-այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի «Հիմնական արտաքին քաղաքականության 2021 թվականի արդյունքները» զեկույցում։

  • Կիսվել: