շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ռուսաստանի շահերը վերջին մի քանի տարում գործել են Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի դեմ. Ալեն Սիմոնյան

Ռուսաստանի շահերը վերջին մի քանի տարում գործել են Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի դեմ. Ալեն Սիմոնյան

Նեղանալը քաղաքական կատեգորիա չի, երկրորդը, կան քաղաքական շահեր, եւ այդ շահերը այս վերջին մի քանի տարում գործել են Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի դեմ: 

Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին եւ պնդումներին, թե Հայաստանը ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի դեմ քայլեր է արել, դրա համար էլ Ռուսաստանը նեղացել է եւ Հայաստանին մենակ թողել Ադրբեջանի դեմ:

«Դա ակնհայտ է դարձել հայտարարությունների եւ մնացածի հիման վրա»,- ասաց նա:

  • Կիսվել: