ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսաստանի ՊՆ-ն հանդես է եկել դեմարկացիայի ու դելիմիտացիայի առաջարկություններով. Փաշինյան

Ռուսաստանի ՊՆ-ն հանդես է եկել դեմարկացիայի ու դելիմիտացիայի առաջարկություններով. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ Ռուսաստանը երեք առաջարկ է հնչեցրել:

«Երեքն էլ մեզ համար ընդունելի են եղել ու շարունակում են ընդունելի մնալ: Երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի ու դելիմիտացիայի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, ու ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են», - ասաց Փաշինյանը:

Նա Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարեց ռուս գործընկերոջ հետ ճշգրտել մանրամասները ու փորձեն իրագործել ՌԴ արած առաջարկների հիման վրա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: