հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուսաստանի պետք է, որ չհամաձայնի վաշինգտոնյան տարբերակին. Վազգեն Մանուկյան

Ռուսաստանի պետք է, որ չհամաձայնի վաշինգտոնյան տարբերակին. Վազգեն Մանուկյան

Պուտինն Արցախի հարցի վերաբերյալ մի բան ասաց, որը այս կամ այն ձեւով հնչել էր, շատ նորություն չէր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում նշեց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով նախօրեին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահի արած հայտարարությանը, թե իրենք ՀՀ-ին առաջարկել են վերադարձնել 5 շրջան, սակայն Հայաստանի ղեկավարությունը գնաց իր ճանապարհով:

«Այսինքն մնում է այն հին վիճակը, բոլոր բանակցությունների ժամանակ գնում էր «տարածքներ Արցախի անկախության ճանաչման դիմաց» սկզբունքով: Հիմա իր անդրադառնալը նաեւ այն էր նշանակում, որ համաձայնագրի ռուսական ծրագրում նշվում է, որ Արցախի հարցն այժմ չի քննարկվում, դրվում է հետ: Դա ցույց է տալիս, որ ՌԴ-ն  չի հրաժարվում հետագայում այդ հարցի քննարկումից, որը ես համարում եմ դրական»,-ասաց նա:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Ռուսաստանն առաջարկի Վաշինգտոնյան փաստաթղթից տարբերվող այլ փաստաթուղթ, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Ես ենթադրություններ չեմ անում: Դիրքորոշումները պարզ են. եթե դուք խորոնաք ԱՄՆ-ի շահերի եւ Ռուսաստանի շահերի մեջ, այդ շահերը ճանաչելով պետք է որ Ռուսաստանը չհամաձայնի վաշինգտոնյան տարբերակին»:

  • Կիսվել: