չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Ռուսաստանի հետ հարաբերություններ պետք է չունենա՞նք, նույնիսկ ԵՄ անդամ երկրները ՌԴ-ի հետ հարաբերություններ ունեն. Արման Եղոյան

Ռուսաստանի հետ հարաբերություններ պետք է չունենա՞նք, նույնիսկ ԵՄ անդամ երկրները ՌԴ-ի հետ հարաբերություններ ունեն. Արման Եղոյան

Ես ընդհանրապես վեկտոր հասկացությունը չեմ ընդունում: Այսօր մենք Ֆրանսիայից զենք գնում ենք, Հնդկաստանից զենք գնում ենք, արաբական երկրների հետ հրաշալի հարաբերություններ ենք կառուցում, Ռուսաստանի հետ հարաբերություններ պետք է չունենա՞նք, նույնիսկ ԵՄ անդամ երկրները Ռուսաստանի հետ հարաբերություններ ունեն։

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում անդրադառանալով ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության նախագծին՝ ասաց հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Եղոյանի խոսքով՝ մաքսային միությանը միանալու հարցը պետք է լինի սև-սպիտակ. «Կա՛մ լինում է այն կողմ, կա՛մ այն կողմ, բայց դա չի նշանակում, որ մենք ամբողջ երկիր մոլորակի վրա միայն մի ուղղությամբ ենք մեր հարաբերությունները զարգացնելու: ԵՄ անդամ պետությունները չե՞ն շփվում այլ պետությունների հետ»:

  • Կիսվել: