Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները կոչով դիմել են հայրենակիցներին
ՌԴ-ու մ ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հանդես են եկել հայ համայնքին ուղղված համատեղ կոչով։
«Ռուսաստանի Դաշնության տարածքում վերջին օրերիn տեղի ունեցող իրադարձությունները ոչ միայն լուրջ մտահոգություն են առաջացնում Ռուսաստանի մեծաթիվ հայկական սփյուռքի շրջանում, այլև փաստացի մի շարք մարտահրավերներ են ներառում ռուսական հասարակության մեջ ազգամիջյան համաձայնության պահպանման հարցում։
Այս օրերին, ցավոք սրտի, մենք բախվեցինք ադրբեջանական կողմից ՝ հայ-ադրբեջանական սահմանային լարված իրավիճակը, Ռուսաստանի Դաշնության տարածք տեղափոխելու և դրանով իսկ երկու ժողովուրդների համայնքների միջև հակամարտությունների օջախներ ստեղծելու փորձերին ։
Ակնհայտ է, որ Մոսկվայի տարբեր հարթակներում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում, այդ թվում նաեւ սոցիալական ցանցերի ռուսական հատվածում լարվածությունը սրող կողմի բազմաթիվ սադրանքները կանխամտածված բնույթ են կրում եւ հաշվարկված են հայ համայնքի ներկայացուցիչների պատասխան քայլերի՝ օրենքով արգելված տարբեր գործողությունների մեջ ներգրավելուն:
Այս կապակցությամբ դիմում ենք Ռուսաստանի Դաշնության տարածքում բնակվող մեր հայրենակիցներին ՝ համոզիչ խնդրանքով չմասնակցել որևէ նախաձեռնության, ակցիաների կամ հավաքների, ինչպես նաև զերծ մնալ սոցիալական ցանցերում և տարբեր մեդիա հարթակներում պատասխան գործողությունների տարբեր կոչերից:
Խնդրում ենք նաև պահպանել զգոնությունն ու զսպվածությունը, նախկինի պես պահպանել Ռուսաստանի Դաշնության օրենքները, մշտական կապ պահպանել ՌԴ-ում ՀՀ դեսպանության, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի, Ռուսաստանի հայերի միության հետ, ինչպես նաև դիմել իրավապահ մարմիններին հնարավոր սադրիչ դրսևորումների դեպքում:
Հայտնում ենք նաև, որ մենք շարունակում ենք սերտ կապի մեջ գտնվել Ռուսաստանի իրավապահ մարմինների և իշխանությունների հետ ՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով:
Հարգելի՛ հայրենակիցներ,
Մեր համախմբվածությունը, մեր համակարգված գործողությունները ՌԴ գործող օրենսդրության շրջանակներում հանդիսանում են մեր առջև ծառացած խնդիրների լուծման գրավականը»,-ասվում է ուղերձում։


