ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսաստանի եւ Ուկրաինայի բախումը մեզ համար ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Քոչարյան

Ռուսաստանի եւ Ուկրաինայի բախումը մեզ համար ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Քոչարյան

Ռուսաստանի եւ Ուկրաինայի բախումը մեզ համար ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Այս մասին փետրվարի 17-ին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ նման ռիսկեր կան՝ հաշվի առնելով այն, որ երկու կողմից 100-150 հազարանոց զորք է կուտակվել։ Նա պարզաբանեց, որ նույնիսկ սահմանին ապաէսկալացիայի դեպքում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ լարվածությունը կպահպանվի։ «Մեզ համար խնդիրն այն է, որ զրոյանում են կոմպլեմենտար քաղաքականություն վարելու հնարավորությունները։ Իմ նախագահության օրոք նման խնդիր չկար։ Հայաստանը քայլեր չի ձեռնարկում այսօր առկա ռիսկերը չեզոքացնելու համար։ Մենք կանգնած ենք մի նոր իրականության առաջ, որը մեզ պարտավորեցնում է կողմնորոշվել որոշ հարցերում։ Մեջտեղում մնալը խնդրահարույց կլինի»,- խոստովանեց Ռոբերտ Քոչարյանը։ 

Երկրորդ նախագահն ընդգծեց, որ այս ամենը հայկական դիվանագիտության վարպետություն է պահանջում։ «Բայց գրեթե բոլոր մասնագետներին փոխարինում են մարդկանցով, որոնք դեսապանատները վերածում են տրենաժորի՝ ինչ-որ բան սովորելու համար։ Սա անընդունելի է»,- հավելեց նա։

  • Կիսվել: