ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները պայմանավորվել են Սիրիայում կատարվելիք հետագա քայլերի շուրջ

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները պայմանավորվել են Սիրիայում կատարվելիք հետագա քայլերի շուրջ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Սիրիայի հյուսիսում Մոսկվայի և Անկարայի համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում է Ahval հրատարակությունը։

Նախարարները քննարկել են տարածաշրջանում թուրքամետ խմբավորումների դեմ հարձակումները և պայմանավորվել հետագա նախազգուշական միջոցներ ձեռնարկել Սիրիայի հյուսիսում հրադադարի ռեժիմի խախտումների դեմ, որտեղ անցյալ տարվա մարտ ամսվա հրադադարի համաձայնագրով երկու երկրները համատեղ պարեկություն են անցկացնում M4 մայրուղու երկայնքով` հոկտեմբերին Թուրքիայի՝ քրդերի կողմից վերահսկվող տարածքներ ռազմական ներխուժումից հետո:

«Ժամանակ առ ժամանակ հրադադարի ռեժիմի խախտումներ կան, և որոշ հարձակումներ լինում են, բայց նրանք ասում են, որ դրանք իրենց վերահսկողությունից դուրս են», - հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Աքարը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը երկուսն էլ պահպանում են իրենց ստանձնած պարտավորությունները տարածաշրջանում:

Թուրքիայի կողմից աջակցվող ընդդիմադիր խմբերը թիրախավորվել են Իդլիբ նահանգի մերձակայքում Ռուսաստանի կողմից աջակցվող սիրիական կառավարական զորքերի կողմից, իսկ ռուսական ինքնաթիռները կրակ են բացել Իդլիբում, Ջարաբլուսում և Ալ Բաբում Թուրքիայի դաշնակից խմբավորումների վրա:

«Մենք քննարկել ենք մեր ունեցած բոլոր տարաձայնությունները և փոխըմբռնման հուշագրի խախտումները», - ասել է Աքարը: 

  • Կիսվել: