ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ռուսաստանի դեսպանն ու պաշտպանության հարցերով կցորդը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ռուսաստանի դեսպանն ու պաշտպանության հարցերով կցորդը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին ՀՀ-ում ՌԴ արտկարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ  Ա. Բ. Գորյաինովը մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։

Նրանք ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ։

Դեսպանն ու ռազմական կցորդը ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ։  

  • Կիսվել: