շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն իրենց բացասական ազդեցությունն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման վրա. Միրզոյան

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն իրենց բացասական ազդեցությունն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման վրա. Միրզոյան

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն իրենց բացասական ազդեցությունն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման վրա: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին:

Մասնավորապես, պատասխանելով հարցին, թե ինչ ազդեցություն ունեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա, Միրզոյանը նշել է. ՛՛Իհարկե, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն իրենց ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցությունն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում տնտեսական իրավիճակի վրա: Ուստի մենք փորձում ենք գտնել կարճաժամկետ և միջնաժամկետ լուծումներ և մեխանիզմներ՝ այս մարտահրավերները հասցեագրելու, և հնարավորության դեպքում, չեզոքացնելու համար: Հուսով եմ, որ մենք կհաջողենք այս գործընթացում՛՛:

  • Կիսվել: