երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ռուսաստանի ԱԻՆ-ը Գազայի հատվածից ավելի քան 60 ռուսաստանցի Է տարհանել ՌԴ

Ռուսաստանի ԱԻՆ-ը Գազայի հատվածից ավելի քան 60 ռուսաստանցի Է տարհանել ՌԴ

Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռը Կահիրեի միջազգային օդանավակայանից վերցրել Է այն ռուսաստանցիներին, որոնք ցանկացել են հեռանալ Գազայի հատվածից:

Այդ մասին հաղորդել Է Եգիպտոսում ՌԴ-ի դեսպանությունը:
 
«Հեռանալու ցանկություն հայտնած ՌԴ-ի քաղաքացիներին Գազայի հատվածից տարհանելու վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությանը համապատասխան, մայիսի 26-ին Պաղեստինի եւ Եգիպտոսի սահմանով դուրս Է բերվել մեր հայրենակիցների մի մեծ խումբ (64 մարդ): Դրա անհրաժեշտությունն առաջացել Է Իսրայելի հետ ռազմական առճակատման եւ նրա կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով»,-ասվում Է դեսպանության հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է Facebook-ում: Տարհանվող ռուսաստանցիներին տեղափոխել են Կահիրեի միջազգային օդանավակայան, որտեղ նրանց տեղափոխելու համար ժամանել Էր Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռը: Լույս մայիսի 27-ի գիշերն այն թռել Է Մոսկվա:
 
Լույս մայիսի 21-ի գիշերն ուժի մեջ Է մտել հրադադարի ռեժիմը Իսրայելի եւ Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումների միջեւ: Մինչ այդ 11 օր շարունակ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ Է հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ՝ ի պատասխան այնտեղից հրթիռների արձակման. Ընդամենն Իսրայելի ուղղությամբ արձակվել Է ավելի քան 4 հազար հրթիռ: Զոհվել Է 250-ից ավելի մարդ, ներառյալ Իսրայելի 12 խաղաղ բնակիչներ:
 
Պաղեստինյան իշխանությունները հաղորդել են 243 պաղեստինցիների, ներառյալ 66 երեխայի, զոհվելու մասին, բայց չեն ճշտել, թե զոհվածների թվում զինված կազմավորումների քանի մարտիկ կա: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն իր հերթին հայտարարել Է ավելի քան 200 զինյալների, այդ թվում 25 դաշտային հրամանատարների, ոչնչացնելու մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: