Ռուսաստանաբնակ դամալացիները ևս 60 հազար դոլար են փոխանցել «Հայաստան» հիմնադրամին
Ջավախքի Դամալա գյուղի՝ Ռուսաստանում ապրող հայերի կողմից հավաքվել է ևս 60 հազար ԱՄՆ դոլար: Գումարն արդեն փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Սա արդեն 3-րդ փոխանցումն է: Հանգանակության 3 փուլերի ընթացքում ընդհանուր 175 հազար ԱՄՆ դոլար է հավաքվել:


