երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսական կողմը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի երկու մասնակիցներին էլ առավելագույն զսպվածություն ցուցաբերել շփման գծում․ Գալուզին

Ռուսական կողմը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի երկու մասնակիցներին էլ առավելագույն զսպվածություն ցուցաբերել շփման գծում․ Գալուզին

Ռուսական կողմը մշտապես կոչ է արել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի երկու մասնակիցներին էլ առավելագույն զսպվածություն ցուցաբերել շփման գծում։ Այս մասին Известия-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով փետրվարի 13-ին Ներքին Հանդի տարածքում հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինուժի կողմից կրակ բացելուն, որի հետևանքով կա չորս զոհ:

«Հայ-ադրբեջանական սահմանագոտում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ուզում եմ կրկնել, որ մենք երկու կողմերին կոչ ենք անում ցուցաբերել փոխադարձ զսպվածություն, որպեսզի միջադեպեր չառաջանան հատկապես կրակոցների, զոհերի և վիրավորների հետ կապված։ Նման միջադեպերը, իհարկե, չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու դրական մթնոլորտի ստեղծմանը։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ առճակատման ցանկացած «թեժ» փուլի սկիզբը, իհարկե, չի նպաստում հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության գործընթացի խթանմանն ուղղված համատեղ քայլերի մթնոլորտին», - ասել է Գալուզինը։

  • Կիսվել: