շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
Ռուսական կողմին գուցեև կարելի է քննադատել, բայց չընդունել, որ Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում, պարզապես անարդար է․ Սերգեյ Կոպիրկին

Ռուսական կողմին գուցեև կարելի է քննադատել, բայց չընդունել, որ Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում, պարզապես անարդար է․ Սերգեյ Կոպիրկին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այն կարծիքին է, որ զորքերի հետքաշումը ելման դիրքեր միակ հուսալի հիմքը կարող է լինել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու համար:

Սերգեյ Կոպիրկինը նման կարծիք է հայտնել Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում լրագրողների հետ զրույցում:

Դեսպանը նշել է նաև, որ սահմանային իրավիճակի հետ կապված Ռուսաստանը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը։ Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝  Հայաստանն ու Ադրբեջանը խնդիրը պետք է լուծեն դիվանագիտական ճանապարհով։

«Խնդրի լուծման միակ ճանապարհը դիվանագիտականն է․ այն պետք է լուծվի գոյություն ունեցող եռակողմ համաձայնությունների հիման վրա։ Կարծում եմ` դա շատ հստակ դիրքորոշումների արտահայտում է, իսկ եթե սրան էլ գումարենք այն բոլոր  պրակտիկ քայլերը, որոնք անում է  Ռուսաստանը, ապա ռուսական կողմին գուցեև կարելի է քննադատել, բայց  չընդունել, որ Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում, պարզապես անարդար է»,– ասել է Սերգեյ Կոպիրկինը։

  • Կիսվել: