հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուսական ԴԱԾ-ն վստահեցրել է՝  ադրբեջանական խմբավորման բոլոր անդամները  պատժվելու են՝ խստագույն պատժամիջոցներով

Ռուսական ԴԱԾ-ն վստահեցրել է՝  ադրբեջանական խմբավորման բոլոր անդամները  պատժվելու են՝ խստագույն պատժամիջոցներով

Մոսկվայի և Մոսկվայի տարածաշրջանի Դաշնային անվտանգության ծառայության վարչությունում տեղի է ունեցել անվտանգության ծառայության ղեկավարների հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների  հետ` կապված Մոսկվայի գիշերային իրադարձությունների հետ: Այս մասին հայտնում են Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) մամուլի ծառայությունից։

«Ղեկավարության կոնսոլիդացված դիրքորոշումը հնչեցվել է Մոսկվայի և Մոսկվայի տարածաշրջանի ԴԱԾ ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Անատոլիի Յացենկոյի կողմից։

Նա ասել է. «Սա բարձր հնչեղության դեպք է` երկրի ղեկավարության անձնական վերահսկողության ներքո։ Ես շեշտում եմ, որ այդ հանցագործություններին ներգրավված բոլոր անձինք պատժվելու են՝ խստագույն պատժամիջոցներով: Ոչ ոք չի խուսափելու պատասխանատվությունից։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիների խուլիգանական խմբավորումները վերջին օրերին Մոսկվայում եւ ՌԴ այլ քաղաքներում սկսել են հարձակվել հայերի վրա, Ընդ որում, որպես կանոն, միայնակ քաղաքացիների վրա, ծեծել և  ծաղրել նրանց:

Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանի հայերի միությունում հանդես են եկել հայտարարությամբ ՝ կապված Մոսկվայի տարբեր հատվածներում ադրբեջանցիների կողմից հայերի վրա հարձակման հետ ։

«Իլհամ Ալիեւն ու Բյուլբյուլօղլին (ՌԴ-ում ԱՀ դեսպան) ամեն ինչ անում են Ռուսաստանը Սումգայիթի վերածելու համար »,- ասված է հայտարարությունում։

 

  • Կիսվել: