չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուս-ուկրաինական ճգմաժամի հետևանքով կան ռիսկեր եւ հնարավորություններ Հայաստանի համար

Ռուս-ուկրաինական ճգմաժամի հետևանքով կան ռիսկեր եւ հնարավորություններ Հայաստանի համար

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց, որ ռուս-ուկրաինական ճգմաժամի հետևանքով կան ռիսկեր Հայաստանի տնտեսության համար՝ հնարավոր հետևանքներով։ Բայց կան նաև հնարավորություններ՝ դրական արդյունքներով։

«Այո, օբյեկտիվորեն կան հնարավորություններ Հայաստանի Հանրապետության տնտեսական պոտենցիալը մեծացնելու, ներդրումային ներուժն ավելացնելու և դեպի ՌԴ կամ ԵԱՏՄ տարածք արտահանումը խթանելու համար։ Եվ խնդիրը պետք է ձևակերպվի հետևյալ կերպ՝ կառավարությունը Կենտրոնական բանկի հետ միասին պետք է անի առավելագույնը, որ ռիսկերը հնարավորինս չեզոքացնի և հնարավորություն ու պոտենցիալ ստեղծի, որպեսզի մենք մաքսիմում օգտվենք այն հնարավորություններից, որոնք այսօր առկա են և տեսանելի»,- ասաց Ավետիսյանը։

  • Կիսվել: