շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ռուս օլիգարխներն առաջարկել են չեղարկել արևմտյան պատժամիջոցները՝ Ուկրաինայի վերակառուցման գործում իրենց ներդրման դիմաց

Ռուս օլիգարխներն առաջարկել են չեղարկել արևմտյան պատժամիջոցները՝ Ուկրաինայի վերակառուցման գործում իրենց ներդրման դիմաց

Ռուս օլիգարխները, որոնց անունը չի նշվում, առաջարկել են չեղարկել արևմտյան կառավարությունների պատժամիջոցները՝ Ուկրաինայի վերակառուցման գործում իրենց ներդրման դիմաց, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Այս առաջարկով գործարարները դիմել են Կանադայի ֆինանսների նախարար Քրիստա Ֆրիլենդին, որը 1990-ականներին լրագրող է աշխատել Մոսկվայում և կապեր ունի Ռուսաստանում։ Ֆրիլենդն այս մասին խոսել է անցյալ շաբաթ G7 երկրների գործընկերների հետ հանդիպման ժամանակ։

Ըստ AP-ի աղբյուրներից մեկի՝ իրավիճակը, երբ ռուս օլիգարխները կհեռանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ միաժամանակ ֆինանսավորելով Ուկրաինան, կբխի Արևմուտքի շահերից։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները տեղյակ են այս քննարկումների մասին։

  • Կիսվել: