Ռուս խաղաղապահներն Արցախում 1 օրում մոտ երկու հեկտար տարածք են ականազերծել
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են ականազերծել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Հերհեր բնակավայրի տարածքը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները մաքրում են բնակավայրերն ու հարակից գյուղատնտեսական տարածքները։
«Մեկ օրում մոտ երկու հեկտար տարածք է մաքրվել։ Աշխատանքներն իրականացվել են Մարտունու շրջանի բնակավայրերի մերձակայքում։ Նախատեսվում է ևս 15 հեկտար տարածք մաքրել», - ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Աֆանասևը։



