Ռումինիան լիովին աջակցում է ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը. Լումինիցա Օդոբեսկու
Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ռումինացի իր պաշտոնակցի՝ Լումինիցա Օդոբեսկուի հետ:
Այս մասին տեղեկանում ենք Ռումինիայի ԱԳ նախարարի թվիթերյան էջից:
՛՛ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ հաճելի հանդիպում ունեցա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պատրաստ ենք աշխատել երկկողմ և ԵՄ մակարդակով: Ռումինիան լիովին աջակցում է ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը՛՛,- գրել է Օդոբեսկուն։



