ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուբինյանը Թովմասյանի փոխարեն կամաչեր

Ռուբինյանը Թովմասյանի փոխարեն կամաչեր

Շատ տարօրինակ է լսել, թե ինչպես է Հրայր Թովմասյանը խոսում տղամարդկության, պատվի ու արժանապատվության մասին։ Այս մասին իր ֆեյսբուոյան էջում գրել է իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիշեցնում եմ, որ սա այն մարդն է, որը (համա)հեղինակել է մի սահմանադրություն, ըստ որի ՍԴ նախագահը պիտի ընտրվեր 6 տարի ժամկետով, ապա հենց ինքը, անազնիվ կոմբինացիայի դիմելով, խախտել է իր իսկ հեղինակած սահմանադրության ոգին ու ընտրվել է ՍԴ նախագահ 17 տարով՝ մինչև իր 65 տարեկանը լրանալը։ Ես կամաչեի»։

  • Կիսվել: