կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Ռուբինյանը խոստանում է  ամեն ինչ անել, որ ԱԺ ամբիոնը դառնա բարձրորակ քաղաքական խոսքի կենտրոն

Ռուբինյանը խոստանում է ամեն ինչ անել, որ ԱԺ ամբիոնը դառնա բարձրորակ քաղաքական խոսքի կենտրոն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում շնորհավորեց ընդդիմադիր խմբակցություններին՝ խորհրդարան անցնելու առիթով:

«Հակառակորդին քաղաքական շնորհավորանք հղելու ավանդույթը, որը չլսված բան է եղել հայաստանյան քաղաքական դաշտում տարիներ շարունակ, ունի շատ պարզ հիմք: Դուք, հարգելի՛ գործընկերներ, իմ քաղաքական հակառակորդներն եք, որոնք, սակայն, խորհրդարանում հայտնվել են մեր քաղաքացիների մի մասի տված վստահության քվեի բերումով: Եվ ես պարտավոր եմ հարգել այդ քվեն, ինչպես նաև հաշվի նստել դրա հետ, ինչպես և դուք եք պարտավոր հարգել մեծամասնության քվեն և հաշվի նստել դրա հետ: Նույնկերպ, եթե ես երբևէ այս ամբիոնից վիրավորեմ կամ զրպարտեմ մեր ընդդիմադիր գործընկերներին, դա կլինի վիրավորանք նրանց վստահության քվե տված մեր քաղաքացիների մի մասին: Մեր ընդդիմադիր գործընկերների կողմից ինձ կամ իմ թիմակիցներին այս ամբիոնից վիրավորելը կամ զրպարտելը կլինի վիրավորանք մեծամասնությանը քվեարկած քաղաքացիներին»,- ասաց նա:

Ռուբինյանը նշեց, որ անձնապես ամեն ինչ անելու է, որ ԱԺ ամբիոնը դառնա բարձրորակ քաղաքական խոսքի, սուր, բայց հանդուրժող խոսքի կենտրոն: 

«Այս դահլիճում ցանկացածը, որն ունի նույն նպատակը, իմ դաշնակիցն է, նույնիսկ եթե նա հակառակորդ է»,- ասաց Ռուբինյանը: 

  • Կիսվել: