չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ռուբինյանը Իրանի պատվիրակության անդամների հետ անդրադարձել է տարածաշրջանում անվտանգությանը

Ռուբինյանը Իրանի պատվիրակության անդամների հետ անդրադարձել է տարածաշրջանում անվտանգությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 14-ին ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով պատվիրակության անդամներին` Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը շատ է կարեւորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ: Նա նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը եւ համագործակցությունը:

ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության կարեւորությունը` այն համարելով առանցքային հարթակ նաեւ Հայաստանի եւ Իրանի ժողովուրդների միջեւ հարաբերությունների ամրապնդման հարցում:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության, ինչպես նաեւ խաղաղություն հաստատելու նպատակով իրականացվող քայլերին:

  • Կիսվել: