երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուբինյանն ու Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահը կարևորել են տարածաշրջանում խաղաղության հաստատումը

Ռուբինյանն ու Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահը կարևորել են տարածաշրջանում խաղաղության հաստատումը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 20-ին ընդունել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլիին:

Հանդիպմանը մասնակցել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Ողջունելով հյուրին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել հայ-վրացական խորհրդարանական համագործակցությունը:

Զրուցակիցները քննարկել են եվրոպական հարթակներում փոխգործակցությանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Կողմերը կարեւորել են տարածաշրջանում խաղաղության հաստատումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Մակա Բոճորիշվիլին, որը ԵԱՀԿ ԽՎ-ում Վրաստանի պատվիրակության անդամ է, ընդգծել է, որ Հայաստանն արդյունավետ էր կազմակերպել վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքը:

  • Կիսվել: