չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Ռուբինյանն ու Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Ռուբինյանն ու Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության շարունակական խորացմանն առնչվող հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցերի։

  • Կիսվել: