երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ռուբեն Վարդանյանի դեմքին առկա են խոշտանգման հետքեր, ինքնազգացողությունը վատացել է. Առաքելյան

Ռուբեն Վարդանյանի դեմքին առկա են խոշտանգման հետքեր, ինքնազգացողությունը վատացել է. Առաքելյան

Եվ Ռուբեն Վարդանյանի և մնացած մեր հայրենակիցների մասին տեղեկատվությունը բավականին սահմանափակ է, քանի որ գիտենք դատական նիստերը փակ են անցկացվում և միայն Ադրբեջանի պաշտոնական մամուլի հաղորդագրություններն է տարածվում ադրբեջանական մեդիայի կողմից. Ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանը, ով այսօր արդեն 10-րդ օրն է հացադուլ է հայտարարել եւ այդ վիճակում պարտադրված է եղել մասնակցել վերջին դատական նիստին: Այս մասին այսօր ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Ռուբեն Վարդանյանի դեմքին առկա խոշտանգման հետքերը և այն, որ ընդհանուր ինքնազգացողությունը դատական նիստի ժամանակ վատացել է, ևս մեկ անգամ խոսում է Ադրբեջանի վայրագությունների մասին, քանի որ միջազգային բոլոր նորմերով հացադուլ արած քաղաքացիները ազատվում են այդ պահին դատական նիստերի մասնակցելուց: Հաջորդ դատական նիստը հաջորդ շաբաթ կլինի, այժմ էլ պարոն Վարդանյանը շարունակում է մնալ հացադուլի մեջ»,-ասաց նա:

Առաքելյանը շարունակեց. «Եթե Ռուբեն Վարդանյանը և մնացած հայրենակիցները Բաքվում գերի են, Նիկոլ Փաշինյանը և մնացած ՔՊ-ականները Բաքվի ստրուկներ են, և այս ստրուկի հոգեբանությամբ նրանք չեն պատրաստվում ոչինչ անել»:

Դիտարկմանը, որ Անդրանիկ Քոչարյանը երեկ ասում էր, որ Ռուբեն Վարդանյանը բաներ է ասել, որոնք հիմա օգտագործվում են իր դեմ, նա ասաց. «Ես Ադրբեջանի դեսպանների հավակնորդներին չեմ ցանկանում մեկնաբանել ու ձեզ էլ խնդրում եմ, այն անձինք, որոնք հավակնում են Հայաստանում Ադրբեջանի դեսպանի պաշտոնին, որոնց թվում է նաև Անդրանիկ Քոչարյանը, հեռու պահել ձեզանից և մամուլը և հասարակությունը նման մարդկանց ադրբեջանական թեզերով չտարածել: Որովհետև հուսով եմ դուք օրինակ ադրբեջանցի պաշտոնյաների հարցազրույցները ձեր եթերներով չեք հրապարակում: Այն թեզերը, որ Անդրանիկ Քոչարյանի նմանները տարածում են, որևէ կապ չունի Հայաստանի հետ»:

  • Կիսվել: