չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռուբեն Ռուբինյանը ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ շուրջ ստեղծված սուր ճգնաժամը

Ռուբեն Ռուբինյանը ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ շուրջ ստեղծված սուր ճգնաժամը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Փարիզում հանդիպել է Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնին։

«Ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված սուր ճգնաժամը։ Պարոն Կամբոնը վերահաստատեց Սենատի բարեկամությունը և համերաշխությունը հայ ժողովրդի հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբինյանը։

 

  • Կիսվել: