հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուբեն Ռուբինյանը Եվրախորհրդարանի պատգամավորներին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի վերաբերյալ

Ռուբեն Ռուբինյանը Եվրախորհրդարանի պատգամավորներին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին:

Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի գործընկերներին Հայաստանին աջակցելու համար:

Խորհրդարանի փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի վերաբերյալ:

Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ բարձրաձայնվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է նաև, որ վտանգված է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը: Ընդգծվել է նաև հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հրամայականը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ամբողջ տարածաշրջանում կայունության, ժողովրդավարության հաստատումը:

  • Կիսվել: