երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել ԱՊՀ ՄԽՎ շրջանակում մասնակից պետությունների փոխգործակցությունը

ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել ԱՊՀ ՄԽՎ շրջանակում մասնակից պետությունների փոխգործակցությունը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 9-ին ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի անդամներին: 

 ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ վերոնշյալ հանձնաժողովի անդամները Հայաստաում են հանձնաժողովի արտագնա նիստի անցկացման կապակցությամբ: 

ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել ԱՊՀ ՄԽՎ շրջանակում մասնակից պետությունների փոխգործակցությունը:

Քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները:

 

 

  • Կիսվել: