հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռոմանոս Պետրոսյանը հինգ անչափահասի հորը աշխատանքով է ապահովել

Ռոմանոս Պետրոսյանը հինգ անչափահասի հորը աշխատանքով է ապահովել

Օրեր առաջ մեր խմբագրություն էր դիմել Արմավիրի մարզից բազմազավակ ընտանիքի հայր, ով ուներ հրատապ աշխատանքի կարիք։
Տղամարդը ուներ բարձրագույն կրթություն, բայց այս պահին հինգ անչափահաս փոքրիկներին կերակրելու խնդրի առաջ էր կանգնած։ Մենք դիմեցինք ՀԷՑ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին՝ խնդրելով հնարավորության դեպքում աշխատանքով ապահովել քաղաքացուն։
Պարոն Պետրոսյանը անմիջապես արձագանքեց մեր խնդրանքին եւ արդեն այսօր մեզ դիմած քաղաքացին տեղեկացրեց, որ այլեւս աշխատանքի է ընդունվել ՀԷՑ-ի Արմավիրի մարզի մասնաճյուղում. «Շնորհակալ եմ ՀԷՑ ղեկավարությանը առանց ծանոթ-բարեկամ ինձ աշխատանքով ապահովվելու համար։ ՀԷՑ-ը ծառայում է մեր ժողովրդին այլեւս»։

  • Կիսվել: