Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակ է ուղարկել Գյումրի
31 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Հայաստանի ժամանակակից պատմության ամենադաժան ողբերգություններից մեկը։ Հայաստանի ԽՍՀ հյուսիսային շրջանները այդ օրը ժամը 11։41-ին ցնցվեցին ավերիչ երկրաշարժից, որը էպիկենտրոնի անունով կոչվեց Սպիտակի երկարաշարժ։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ևս ծաղկեպսակ է ուղարկել Գյումրի՝ երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ: