չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանը Շուշա է ասել, լավ է արել. Քոչարյանը, Սեյրան Օհանյանն ազատագրել են Շուշին․ Մանուկյան

Ռոբերտ Քոչարյանը Շուշա է ասել, լավ է արել. Քոչարյանը, Սեյրան Օհանյանն ազատագրել են Շուշին․ Մանուկյան

Ռոբերտ Քոչարյանը Շուշա է ասել, լավ է արել: Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Դուշմանը, Ասկոլկեն,  շատ-շատերը Շուշին ազատագրել են, ոչ թե ճառեր ասելով Շուշին թուրքին են տվել։ Այս մասին ԱԺ-ում Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելը ուղերձ է արցախահայությանը, որ խորհրդարանական մակարդակով առանձնահատուկ վերաբերմունք կա արցախահայությանը: Սա ուղերձ է նաեւ Սփյուռքին, որն ուղղակի թեւաթափ է այն հանցավոր գողության պատճառով, որ տեղի ունեցավ «Հայաստան» հիմնադրամում: Ուղերձ է Սփյուռքին, որ Արցախը պետք է վերադառնա համահայկական թիվ մեկ խնդրի կարգավիճակին: Ուղերձ է նաեւ միջազգային հանրությանը»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Նա մեջբերեց ՔՊ-ի պատգամավոր Վահե Ղալումյանի խոսքը, որտեղ նա նշել է, որ Տավուշի մարզում կան հողեր, որոնք Ադրբեջանի հսկողության տակ են եւ կան ադրբեջանական հողեր, որոնք հայկական վերահսկողության տակ են եւ չի բացառվում, որ դրանք փոխանակվեն.

«Երեկ էի խոսում Ոսկեպարում կան ռուս սահմանապահների տեղակայման մասին: Այս հայտարարությունը Հայաստանի սուվերեն տարածքից, Տավուշից ադրբեջանցուն, թուրքին հող տալը պետական դավաճանություն է, թե ոչ: Տավուշցիներ, ձեր գյուղի կողքից թուրքին հող տալը պետական դավաճանությո՞ւն է, թե՞ չէ: Հայաստանից թուրքին հող տալու ծրագիրը մեր ժողովուրդը թույլ չի տալու»:

  • Կիսվել: