ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է սեպտեմբերի 2-ի հանրահավաքին

Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է սեպտեմբերի 2-ի հանրահավաքին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է Ազատության հրապարակում սեպտեմբերի 2-ի կայանալիք ընդդիմության հանրահավաքին: Այս մասին հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը:

Ավելի վաղ ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, որի նախաձեռնությամբ է կայանալու հանրահավաքը, կոչ է արել Հայաստանի եւ Արցախի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիներին սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության անկախության օրը, մասնակցել հանրահավաքին:

  • Կիսվել: