հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է տնտեսական վերլուծաբաններ և լրագրողների հետ

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է տնտեսական վերլուծաբաններ և լրագրողների հետ

Նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը` տնտեսական վերլուծաբանների և տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Քոչարյանի ֆեյսբուքյան էջի հրապարակումից։
 
«Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել՝ համաշխարհային տնտեսական գործընթացների, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամի, երկրում առկա տնտեսական իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են Հայաստանի տնտեսական զարգացման հնարավոր ուղիներն ու տեսլականները։
Հանդիպման տեսագրությունը կհրապարակենք քիչ ուշ»,- ասվում է գրառման մեջ։
 

  • Կիսվել: