երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արցախը միշտ մերն է լինելու. Ռոբերտ Քոչարյան

Արցախը միշտ մերն է լինելու. Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը Արցախի վերածննդի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։

«Սիրելի հայրենակիցներ,

34 տարի առաջ այս օրը մեկնարկը տրվեց Արցախի և ողջ հայ ժողովրդի համար դժվար, բայց լավ ապագա խոստացող իրադարձությունների։ Մի գործընթաց, որը բերեց Արցախի վերածննդի։
Այս շարժմանը մասնակցեց ողջ հայությունը: Հայաստանը, Արցախը և Սփյուռքը փառահեղ հաթանակներից հետո լծվեցին Արցախի Հանրապետության շենացմանն ու պետականության ամրապնդմանը:

Այսօր, սակայն, ծանր ապրումներով եմ շնորհավորում Արցախի վերածննդի օրվա առթիվ։ Մենք պարտավոր ենք վերագտնել մեր ուժը, վճռականությունը և միասնությունը՝ հաղթահարելու հուսահատությունը և պարտության հետևանքները:
Արցախը միշտ մերն է լինելու»,- գրել է Ռոբերտ Քոչարյանը։

  • Կիսվել: