ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռոբերտ Քոչարյանը «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ

Ռոբերտ Քոչարյանը «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ

ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից  տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այս պահին նրա ախտորոշումը հայտնի չէ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին, անհրաժեշտություն է ծագել  ՀՀ երկրորդ նախագահին մանրազնին հետազոտել «Էրեբունի» բժշկական կենտրոնում, քանի որ այնտեղ է գտնվում ուղեղային հիվանդությունների կենտրոնը։ Նա դժվարացել էր որևէ կանխատեսում անել բուժառուի առողջական վիճակի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ մարտի 7-ին ուշ երեկոյան արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազացողության վատացման պատճառով Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: 

 

  • Կիսվել: