Ռոբերտ Քոչարյանի մասին մեծ ֆիլմ․ շնորհանդեսը՝ շուտով
Շուտով տեղի կունենա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին մեծ վավերագրական ֆիլմի շնորհանդեսը։
Երկու մասից բաղկացած «Ռոբերտ Քոչարյան․ այնպիսին, ինչպիսին կա» ֆիլմը պատմում է քաղաքական գործչի ընտանիքի մասին՝ նախապապերից մինչև մեր օրերը, Հայաստանի երկրորդ նախագահի անցած քաղաքական ուղու, ընտանիքի պատմության, որը միահյուսված է Արցախի ազատագրական շարժման և Հայաստանի իրադարձությունների հետ, 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական դեպքերի, ինչպես նաև 2018 թվականին երկրում իշխանափոխությունից հետո սկսված հետապնդումների մասին։
Ֆիլմում բազմաթիվ հարցազրույցներ կան՝ Բելլա Քոչարյանի, ընտանիքի անդամների, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի, փաստաբան Հայկ Ալումյանի, ինչպես նաև ներկայացված է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։
«Այս պատերազմում մենք չպետք է պարտվեինք», - 44-օրյա պատերազմի արդյունքների մասին հայտարարում է Ռոբերտ Քոչարյանը։


