ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյանի ազատման դիմաց երաշխավորում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Ռոբերտ Քոչարյանի ազատման դիմաց երաշխավորում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Հայաստանի նախկին բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ, որոնց թվում հիմնականում վարչապետեր են, պատրաստ են երաշխավորել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու դիմաց, InfoPort.am-ին տեղեկացրեցին Քոչարյանի պաշտպանական խմբից:

Փորձեցինք հետաքրքրվել, թե մասնավորապես ովքեր են Քոչարյանին ազատելու համար երաշխավորող նախկին պաշտոնյաները: Սակայն ի պատասխան մեզ փոխանցեցին, որ նրանց ցանկը հայտնի կդառնա ավելի ուշ:

Նշենք, որ ավելի վաղ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել էր, որ նախկին որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ պատրաստակամություն են հայտնել հանդես գալ միջնորդությամբ՝ երաշխավորելով Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակման համար:

  • Կիսվել: