ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռոբերտ Օլիֆանտի հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ պատվիրակությունը տեղեկություններ է փոխանցել ադրբեջանական վերջին ագրեսիայի վերաբերյալ

Ռոբերտ Օլիֆանտի հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ պատվիրակությունը տեղեկություններ է փոխանցել ադրբեջանական վերջին ագրեսիայի վերաբերյալ

Կանադայում շարունակվում են ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության հանդիպումները բարձրաստիճան պաշտոնյանների հետ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հասմիկ Հակոբյանը:

«Մեր հաջորդ հանդիպումը պատգամավոր, ԱԳ նախարարի խորհրդարանական քարտուղար Ռոբերտ Օլիֆանտի հետ էր:

Մեկնարկային խոսքում մեր կանադացի գործընկերն ընդգծեց, որ Հայաստանի ժողովրդավարությունը 2018 թվականի խաղաղ հեղափոխությունից հետո շատ մեծ քայլերով է զարգանում և, որ Կանադան պատրաստ է աջակցել Հայաստանին այդ հարցում.

«Նաև Հայաստանում Կանադայի դեսպանատան բացմամբ Կանադան ուղերձ է հղում աշխարհին, որ կանգնած է ժողովրդավար Հայաստանի կողքին»:

Երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված տարբեր հարցերի քննարկումից հետո մեր զրուցակցին թարմ տեղեկություններ փոխանցեցինք ադրբեջանական վերջին ագրեսիայի վերաբերյալ. Ադրբեջանը տարածքներ է օկուպացրել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից: Չնայած ձեռք ենք բերել փխրուն զինադադար՝ Ադրբեջանն գրեթե ամեն օր կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ: Որքան էլ միջազգային հանրությունը չի հորդորում հետ քաշել զորքերը՝ Ադրբեջանը դեռևս ՀՀ տարածքում զորքեր ունի կուտակած: Ադրբեջանը թույլ չի տալիս դուրս հանել հայ զինծառայողների դիերը իր կողմից օկուպացված հայկական տարածքներից, ինչը հակահումանիստական ու անթույլատրելի քայլ է: Պարբերաբար համացանցում են հայտնվում Ադրբեջանի կողմի ռազմական հանցագործությունների ապացույցները, որոնք կատարվել են սեպտեմբերի 13-15-ը:

Կարևորել ենք միջազգային հանրության, դեմոկրատական երկրների ոչ միայն բանավոր զգուշացումները, այլ իրենց իսկ կողմից ագրեսոր անվանած Ադրբեջանին գործուն քայլերով պատժելը»։ 

  • Կիսվել: