կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը իտալացի պաշտոնյաներին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը

Ռոբերտ Աբիսողոմոնյանը իտալացի պաշտոնյաներին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը

Մայիսի 26-ին՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց Գերարդո Ամադուցիի և սենատոր Իվան Սկալֆարոտոյի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իտալիայի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգի հարցերին: Ընդգծվել է միջազգային  հարթակների շրջանակներում փոխգործակցության ամրապնդման կարևորությունը: 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև 2026 թ. Երևանում հյուրընկալվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ ուղղված տնտեսական փոխկապակցվածության ապահովմանը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս: 

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը անդրադարձել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներին, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերին: Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը: 

  • Կիսվել: