ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռեստորանային համալիրում միջադեպի չեմ  մասնակցել․ Արգամ Աբրահամյան

Ռեստորանային համալիրում միջադեպի չեմ մասնակցել․ Արգամ Աբրահամյան

«Հրապարակ» օրաերթը գրել էր, որ Երևանի ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որին մասնակից է եղել Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը։ Տեղեկատվության մասով ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Արգամ Աբրահամյանը։

Նա մասնավորապես գրել է․««Հրապարակ» օրաթերթը տեղեկատվություն էր տարածել,որ Երևանի «Փրայմ Հոլլ» ռեստորանային համալիրում միջադեպ է տեղի ունեցել, որին իբրև թե մասնակից եմ եղել նաև ես: Այդ համալիրում չեմ եղել ընդհանրապես և որևէ միջոցառման և միջադեպի չեմ մասնակցել։

Հեղինակ լրատվամիջոցից խնդրում եմ հերքել այդ սուտ տեղեկատվությունը»։

  • Կիսվել: