ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ-ում բնակվող հայերի հանդեպ ստեղծված թուրք-ադրբեջանական  ռասիստական տրամադրությունները խիստ մտահոգիչ են․ Վահրամ Պողոսյան

ՌԴ-ում բնակվող հայերի հանդեպ ստեղծված թուրք-ադրբեջանական ռասիստական տրամադրությունները խիստ մտահոգիչ են․ Վահրամ Պողոսյան

ՌԴ-ում հայկական համայքնի ներկայացուցիչների նկատմամբ ադրբեջանցիների կողմից իրականացվող սադրանքների մասին իր մտահոգությունն է հայտնել Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Նա, մասնավորապես, գրել է

«Ռուսաստանի Դաշնությունում բնակվող հայերի հանդեպ ստեղծված թուրք-ադրբեջանական  ռասիստական տրամադրությունները խիստ մտահոգիչ են, և անվտանգության բացահայտ ռիսկերը ցանկացած պահի կարող են հանգեցնել ծայրահեղ ու անկառավարելի դրության:

Մեր՝ որպես այդ իրավիճակը վերապրածների միակ օգտակար խորհուրդն ու հորդորն Արցախից ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին համախմբված ու կազմակերպված պայքարն է:  Այս օրերին մոռացեք այդ ցեղի ներկայացուցիչների հետ ձեր «բարեկամական» բոլոր տեսակի հարաբերություների մասին, քանի որ նրանց տեսակը նույնն է ամեն տեղ:

Հ.Գ.

Օտար ափերով հրապուրված ազգակիցներիս կխնդրեի մեկ անգամ ևս մտածել: Ամո՛ւր կառչեք ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻՆ, որքան էլ մեծ ջանքեր պահանջվեն»։

Հիշեցնենք՝ Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել և ծեծի են ենթարկել հայերին էթնիկ հողի վրա։ ՌԴ իրավապահները հայտնում են, որ տեղի ունեցածի կապակցությամբ ձերբակալվել է մոտ 50 ադրբեջնցի։ Ադրբեջանցիներին պատկանող մանրամեծածախ շուկաներում էլ օրերս արգելվել էր հայկական ծիրանի իրացումը։

  • Կիսվել: