ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՌԴ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց

ՌԴ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց

Մի խումբ ազգությամբ հայ, բայց Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են իրականացնելու Վրաստանի դեսպանատան դիմաց, գրում է «Ա1+»-ը։

Խնդիրն այն է, որ քաղաքացիները մեքենայով չեն կարողանում հատել հայ-վրացական սահմանը՝ հայտարարված արտակարգ դրության պատճառով:

 Քաղաքացիներից մեկը՝ Սոֆյա Խաչատրյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ ավելի քան 300 մարդ, որոնք Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են, արտակարգ դրության պատճառով չեն կարողանում վերադառնալ իրեց տուն, քանի որ Վրաստանը  արգելք է դրել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ՝ Վրաստանի տարածքով Ռուսաստան մեկնելու վրա:

Նա  տեղեկացրեց, որ դիմել են նաև Ռուսաստանի դեսպանատուն, այնտեղից պատասսխանել են, որ Վրաստանը փակել է իր տարածքով մուտքը Ռուսաստան, մինչ այս պահը որևէ բան չեն կարողացել անել:

Քաղաքացիները Հայաստան էին եկել տարբեր նպատակներով եւ վերադառնալ չեն կարոողանում:

Հարցին, թե քանի հոգի են լինելու ակցիայի մասնակիցները, Սոֆյա Խաչատրյանն ասաց, որ չի կարող նշել, բայց կա 140 ընտանիք՝ բաղկացած մի քանի անդամից, ովքեր տուժել են այս իրավիճակից:

Նրանց մեծ մասն այսօր գնալու տեղ անգամ չունի:

Հարցին, թե տեղյա՞կ են, որ այս օրերին չի կարելի նման հավաքներ կազմակերպել և հնարավոր է իրենց թույլ չտան դա անել, ակցիայի մասնակիցն ասաց՝ հասկանում է, բայց հուսահատության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու իրենց հետ:

Նշեց՝ տեղյակ է, որ 20 մարդուց ավել չի թույլատրվում հավաքվել և եթե հավաքվածները լինեն 20 մարդուց ավել, ապա կբաժանվեն խմբերի:

Նրանք բողոքի ակցիա են իրականացրել նաև մարտի 21-ին, սակայն դեռևս պատասխան չեն ստացել:

ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը խնդրի առնչությամբ «Ա1+»-ին փոխանցեց, որ իրենք Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են, ուստի, որպեսզի իրենց թույլ տրվի գնա Ռուսաստան Վրաստանի տարածքով, պետք է լինի ռուս-վրացական պայմանավորվածություն:

Նաղդալյանը փոխանցեց, որ իրենք չեն կարող այլ երկրի քաղաքացու համար միջնորդել:

 

Լուսանկարը՝  lurer.com-ի երեկվա երեկվա ակցիայից

  • Կիսվել: