երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՌԴ փոխարտգործնախարարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ թեման և իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

ՌԴ փոխարտգործնախարարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ թեման և իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Այսօր Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Նշվում է, որ տեղի է ունեցել գնահատականների և կարծիքների փոխանակում՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Հաղորդվում է նաև, որ ռուսական կողմը վերահաստատել է կողմերին ուղղված կոչը՝ բոլոր խնդիրները լուծել բանակցությունների միջոցով՝  խաղաղ ճանապարհով:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ նաև ասված է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել գործընթացին հնարավոր աջակցություն ցուցաբերել:

  • Կիսվել: