չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՌԴ փոխարտգործնախարարն ու ՀՀ դեսպանն անդրադարձել են սիրիական կարգավորմանը

ՌԴ փոխարտգործնախարարն ու ՀՀ դեսպանն անդրադարձել են սիրիական կարգավորմանը

ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների գծով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ քննարկել է փոխգործակցության հարցերը Մերձավոր Արեւելքում, այդ թվում՝ սիրիական կարգավորումը:

Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունից։

Զրույցի ընթացքում քննարկվել են Մերձավոր Արեւելքում ռուս-հայկական բազմապլան փոխգործակցության հրատապ հարցերը, այդ թվում՝ սիրիական կարգավորման վերաբերյալ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: