հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՌԴ նախագահն Ալիևի հետ իր շփումներում և մենք կոչ ենք անում Ադրբեջանին ազատել բոլոր ռազմագերիներ՝ առանց նախապայմանների․ Լավրով

ՌԴ նախագահն Ալիևի հետ իր շփումներում և մենք կոչ ենք անում Ադրբեջանին ազատել բոլոր ռազմագերիներ՝ առանց նախապայմանների․ Լավրով

ՌԴ նախագահն Ալիևի հետ իր շփումներում և մենք կոչ ենք անում Ադրբեջանին ազատել բոլորին՝ առանց նախապայմանների։ Այս մասին ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա, մասնավորապես, հայտարարել է․

"Եթե լինենք հստակ, ապա եռակողմ հայտարարությամբ խոսքը գնում է այն ռազմագերիների մասին, ովքեր այդ կարգավիճակում էին հենց այդ պահին։ ՀԻմա Ադրբեջանում պահվում են մեծաթվով հայ զինվծառայողներ, ովքեր այնտեղ հայտնվել են նոյեմբերի վերջին, երբ եռակողմ հայտարարությունն արդեն ուժի մեջ էր մտել, երբ արդեն հաստատվել էին պայմանավորվածությունները։

Այնուամենայնիվ, ՌԴ ԱԳՆ-ն և ՌԴ ղեկավարը՝ իր շփումներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այլ մակարդակներում, ազդակներ ենք հաղորդում ադրբեջանցի մեր կոլեգաներին, կոչ ենք անում նրանց ազատել բոլորին՝ առանց նախապայմանների։ Դա կլիներ վստահության լավ օրինակ, որը հիմա պակասում է, և իհարկե կարևոր հումանիտար քայլ։

Մենք կշարունաենք հանդես գայլ այս դիրքորոշմամբ, բայց իհարկե վերջնական որոշումը մեզանից չէ կախված"։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: